Բաքուն դեռ հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ․ Հաջիև
 |azatutyun.am|
13:19 - 16 սեպտեմբերի, 2023

Բաքուն դեռ հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ․ Հաջիև |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն դեռ հույս ունի, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Այդ մասին ռուսաստանյան պետական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան կոչ է արել «հայկական ղեկավարությանը անել գլխավոր քայլը՝ խաղաղության պայմանագրի տակ ստորագրությամբ պաշտոնապես արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր երկրի Ղարաբաղյան տնտեսական շրջանը, և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտությունից»: «Այդ թվում՝ մեր ներքին հարցերը, ինչպիսին Ղարաբաղում էթնիկ հայկական ծագմամբ մեր հայրենակիցների հետ մեր փոխգործողությունն է, բնակչության այդ խմբի իրավունքների և անվտանգության ապահովման պատրվակով միջազգային հարթակներ դուրս բերելուց», - շարունակել է Հաջիևը՝ նշելով. - «Նրանք մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ: Կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի մեր երկրում անջատողականությունը ֆինանսավորելու և բորբոքելու քաղաքականությունից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել