Բաքուն իր բողոքների ներքո թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է անձամբ Ադրբեջանը. Մարուքյան
 |news.am|
09:45 - 17 սեպտեմբերի, 2023

Բաքուն իր բողոքների ներքո թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է անձամբ Ադրբեջանը. Մարուքյան |news.am|

news.am: ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատասխանել է Հայաստանի զինված ուժերի և Արցախում ռազմական սադրանքների վերաբերյալ Բաքվի կեղծ մեղադրանքներին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի այս բողոքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

«Այդ բողոքի ներքո թաքնված են այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ժամանակներս արել է ինքը՝ Ադրբեջանը։ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, ունեցանք 200-ից ավելի զոհ, վիրավոր, նոր ռազմագերիներ։ Այս ամենը տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների ընթացքում, որը ոչ մի հիմնավորում կամ արդարացում չունի, դա չհրահրված ագրեսիա էր»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է մոռանալ այս հանգամանքը, թեեւ զբաղեցրել է մոտ 150 քառակուսի կմ հայկական տարածք, չի կատարում Հայաստանի և միջազգային հանրության պահանջները և իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից։ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, ինչը Բաքուն ստանձնած պարտավորությունն է։

Նա նաև հերքել է Բաքվի հայտարարությունները, թե «Երևանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, իսկ հայկական անօրինական կազմավորումները զանգվածային ականապատում են իրականացնում Ադրբեջանի տարածքում»։

«Սա կատարյալ սուտ է։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ հայկական կողմերը Ադրբեջանին են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Դա վստահության քայլ էր։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակական կրակոցներ է արձակում, օգտագործում դիպուկահարներ, սադրանքներ և դիվերսիաներ իրականացնում Լեռնային Ղարաբաղում (այս համատեքստում, հրադադարի ռեժիմի վերջին խախտումը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մեկ զինծառայողի վիրավորվելը արձանագրվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից):

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է վստահության մակարդակի խնդիր ստեղծել՝ խոչընդոտելով նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը։ Հայաստանի վարչապետը ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը՝ խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի կարողանանք համապարփակ և տեւական խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն Բաքվի մշտական ​​գործողությունները, որոնց մասին ես խոսում եմ, տորպեդահարում են այն»,- նշել է Էդմոն Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել