Քվեարկել եմ հանուն պայքարի օրակարգի․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան
 |armenpress.am|
15:30 - 17 սեպտեմբերի, 2023

Քվեարկել եմ հանուն պայքարի օրակարգի․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն պայքարի օրակարգի։ 

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ «պայքարի օրակարգը կյանքի կոչելը ստացվելու է»։ 

Նա դժվարացավ հստակ պատճառ նշել, թե ինչով է պայմանավորված ընտրողների պասիվությունը քվեարկությանը մասնակցելու առումով։ Նրա կարծիքով՝ հիմնական պատճառ կարող է լինել մարդկանց հիասթափությունը և անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։ «Այս ընտրությունները շատ կարևոր են։ Սրանք պարզապես քաղաքային ընտրություններ չեն, սրանք քաղաքական ընտրություններ են խորքային առումով։ Նույնիսկ հիմա արդեն սկսվել են խորքային փոփոխություններ, որոնք չեն կարող կանգնել»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել