Այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է. ԿԸՀ փոխնախագահ |1lurer.am|
20:55 - 17 սեպտեմբերի, 2023

Այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է. ԿԸՀ փոխնախագահ |1lurer.am|

Ինչ բնույթի ահազանգեր են ստացվել սեպտեմբերի 17-ին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում: «Լուրերի» հետ զրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ 20:00-ի դրությամբ բոլոր տեղամասային կենտրոնները փակվել են, այժմ ամփոփման նիստերն են, մինչև քվեարկության սկիզբը ունեցել են տեխնիկական մի քանի խնդիր, որոոնք անհապաղ լուծումներ են ստացել: Հովհաննիսյանի խոսքով` եղել է դեպք, երբ տեղամասային կենտրոններից մեկը բացվել է մի փոքր ուշացումով, բայց որևէ ընտրողի ընտրելու կամ քվեարկելու իրավունքի իրացումը չի խախտվել:

Նա ահազանգերը մի քանի մասի դասակարգեց` ծանուցումների հետ կապված, տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի հետ կապված, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի կամ առանձին միջադեպերի հետ կապված ահազանգեր, ու նաև` ընտրական գործընթացում ներգրավված , տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների (ԶԼՄ ներկայացուցիչ, վստահված անձ, դիտորդ) իրավունքների ու պարտականությունների հետ կապված:

Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է, մասնավոր թեթև միջադեպեր են եղել, որոնք արագ տեղում կարգավորվել են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել