Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին |armenpress.am|
21:58 - 17 սեպտեմբերի, 2023

Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին |armenpress.am|

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ չեն պատրաստվում աջակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար, քանի որ նա կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցեր է ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, քանի որ, չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է այցելել արտասահմանյան երկրներ։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ խորհրդարանականների մեծամասնությունը ցանկանում է նախագահին իմփիչմենթի ենթարկել՝ ԵՄ-ում Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալուն ուղղված ջանքերի համար, ինչն, ըստ նրա, իրականում չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից։

Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ ինքը և իր գործընկերները ոչ մի կերպ չեն աջակցի իմփիչմենթի նախաձեռնությանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել