ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ճանապարհների բացմամբ կանոնավոր մատակարարումները կվերականգնվեն |aravot.am|
11:35 - 18 սեպտեմբերի, 2023

ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ճանապարհների բացմամբ կանոնավոր մատակարարումները կվերականգնվեն |aravot.am|

aravot.am: Որոշումներ կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուս գտնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է տանում կարիքավոր մարդկանց: Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք չափազանց թեթևացած ենք, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ապավինում են հումանիտար օգնությանը, վերջապես կստանան անհրաժեշտ աջակցություն առաջիկա օրերին»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը: 

Նրա խոսքով առողջապահական կառույցները բժշկական պարագաների պակաս ունեն․ «Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար. նրանք կարիք ունեն շուտափույթ օգնության՝ կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Այս փոխհամաձայնությունը թույլ է տվել մեր թիմերին վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը»:

Վերջին շաբաթների ընթացքում ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշում կայացնողների հետ տարբեր ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով այդ տարածք օգնություն հասցնելու տարբերակների շուրջ: Այսօրվա գործողությունը ներառում էր երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ էին տեղափոխում ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով։

«Հուսով եմ, որ այս փոխհամաձայնությունը թույլ կտա մեր խիստ հումանիտար շարասյուններին վերսկսել [մատակարարումները] ոչ միայն այսօր, այլ հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Բաուերը՝ հավելելով, որ իրենց նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ համաձայն չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել