«Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր 2572 համակիրներին, ովքեր Երևանի ավագանու ընտրություններում իրենց ձայնը տվեցին Հայաստանի Եվրոպական կուսակցությանը:
Սակայն Հայաստանի եվրաինտեգրման աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրություններով. մենք ամենօրյա ռեժիմով՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով մոտեցնում ենք Հայաստանի ԵՄ և ՆԱՏՈ անդամակցումը:
Ելնելով դրանից, ՀԵՎԿ-ը պաշտոնապես առաջարկում է յուրաքանչյուր մեզ համար քվեարկած քաղաքացուն անդամակցել կուսակցությանը և անձամբ իր ներդրումն ունենալ այդ ընդհանուր գործում»։
comment.count (0)