«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին
13:39 - 18 սեպտեմբերի, 2023

«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը անդրադարձել է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին։ 

«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։

Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։

ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,- գրել է Գրիգորյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել