Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|
12:05 - 19 սեպտեմբերի, 2023

Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 19-ին Կանադան երկրից վտարել է հնդիկ դիվանագետի. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա հայտարարել է, որ կանադական հետախուզական ծառայությունները հետաքննում են մեղադրանքները, որոնք Հնդկաստանի կառավարությանը կապում են Բրիտանական Կոլումբիայում սիկհական անջատողականների առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության հետ: Այս մասին գրում է rbc.ru-ն:

Թրյուդոն ընդգծել է, որ օտար երկրի կառավարության ցանկացած մասնակցություն երկրի քաղաքացու սպանությանը՝ տվյալ երկրի ինքնիշխանության «անընդունելի խախտում» է։

Հնդկաստանը մերժել է Կանադայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթ և քաղաքականապես մոտիվացված»:

Հնդկաստանի իշխանություններն ի պատասխան երկրից  կանադացի դիվանագետիվտարման որոշում են կայացրել։

«Դիվանագետին խնդրել են Հնդկաստանից հեռանալ առաջիկա հինգ օրվա ընթացքում։ Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը մեր ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը դադարեցրել է առևտրային բանակցությունները Կանադայի հետ «որոշ հարցերի շուրջ» տարաձայնությունների պատճառով, այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը: Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Նախարարի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է առևտրային առաքելությունը Հնդկաստան, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Առայժմ Հնդկաստանը և Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ առևտրային բանակցությունների վեց փուլ են անցկացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել