azatutyun.am: Հնդկաստանի վարչապետը խորը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում վերջին սրացումների վերաբերյալ: Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածներից հետո X-ում արված գրառման մեջ Նարենդրա Մոդին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Վերահաստատել ենք անհապաղ լիցքաթափման, երկխոսության և դիվանագիտության մեր կոչը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության շուտափույթ վերականգնման ուղի»,-գրել է նա:
comment.count (0)