ՀՀ ԱԳ փոխնախարարը և Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությունը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
16:59 - 12 հունիսի, 2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությունը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հնդկաստանի հետ հաստատված բազմոլորտ համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման կարևորությանը՝ Մնացական Սաֆարյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող շարունակական ջանքերը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել