Արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ
20:12 - 19 սեպտեմբերի, 2023

Արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Այսօր ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահներն արձանագրում են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով։ 

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում ավելի վտանգավոր շրջաններից, վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն։

«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրից տարհանվել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,– նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել