Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին |tert.am|
13:53 - 20 սեպտեմբերի, 2023

Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրություն է տարածվում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնության մասին հայտարարությանը։

Նազելի Բադդասարյանը միաժամանակ հայտնել է, որ վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ ունեցել է, այդպես էլ չհստակեցնելով, թե որ պետությունների ղեկավարների հետ է հեռախոսազրույցներ տեղի ունեցել։

Նշենք՝ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել