Առնվազն 5 երեխա է զոհվել Ադրբեջանի հարձակման հետևանքով. Բեգլարյան
20:19 - 20 սեպտեմբերի, 2023

Առնվազն 5 երեխա է զոհվել Ադրբեջանի հարձակման հետևանքով. Բեգլարյան

Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով` ևս 13 երեխա վիրավոր է։
Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է ադրբեջանական հարձակումից տուժած 7-ամյա Ռուզան Հայրապետյանի հետ։
 
Նշենք՝ Արցախի ՄԻՊ-ի հրապարակած վերջին տվյալնըրով Արցախում հրետակոծությունների հետևանքով կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել