Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ երկխոսության․ Հոլանդ
09:58 - 21 սեպտեմբերի, 2023

Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ երկխոսության․ Հոլանդ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի երեկվա որոշումը վտանգի տակ է դնում կայուն խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը։ Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նիլ Հոլանդը՝ նշելով, որ ինչպես շատ ուրիշներ, Մեծ Բրիտանիան եւս կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի անընդունելի կիրառումը և վերադառնալ երկխոսության, քանի որ բռնությունը երբեք լուծում չէ։

«Այս շաբաթը սկսվեց ավելի հուսադրող ազդանշաններով՝ կապված այս տարածաշրջանում երկարատև լարվածության հետ: Միացյալ Թագավորության կառավարությունը թեթևացավ՝ լսելով, որ սեպտեմբերի 18-ին Լաչինի և Աղդամի ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել են մարդասիրական ապրանքներ, որտեղի բնակչությունը այսքան ժամանակ նման կարիք ուներ»։

Հոլանդի խոսքով՝ Մեծ Բրիտանիան ոգևորված է հրադադարի հայտարարությամբ և կոչ է անում բոլոր կողմերին հարգել այն՝ հանուն խաղաղ բնակչության․ «Մենք նաև ի գիտություն ենք ընդունում սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի և տեղի ղարաբաղահայ համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների մասին հայտարարությունը։ Սրանք էական նշանակություն ունեն տեղի բնակչության անվտանգությունն ու կարիքները պաշտպանելու համար: Միայն Հելսինկյան Եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին համապատասխան դիվանագիտական ​​ճանապարհով է, որ մենք կտեսնենք այս հակամարտության հարատև կարգավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԿԽՄԿ հասանելիությունը մարդասիրական աջակցության տրամադրման համար չափազանց կարևոր էր և մնում է կարևոր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել