Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armenpress.am|
17:08 - 21 սեպտեմբերի, 2023

Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armenpress.am|

armenpress.am: Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հատկանշական է, որ Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր շնորհավորանքը գրել է հայերենով:

«Ջերմորեն շնորհավորանքներ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար՝ եվրոպական ընտանիքում»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել