ԵՄ-ն հայտարարել է Արցախին հավելյալ 500,000 եվրո հումանիտար օգնություն տրամադրելու մասին
11:43 - 22 սեպտեմբերի, 2023

ԵՄ-ն հայտարարել է Արցախին հավելյալ 500,000 եվրո հումանիտար օգնություն տրամադրելու մասին

Եվրահանձնաժողովը 500,000 եվրո է մոբիլիազացնում, որ մարդասիրական օգնություն տրամադրի Արցախում ռազմական գործողությունների էսկալացիայից տուժած բնակչությանն աջակցելու համար։ 

Այս մասին հայտնում է ԵՄ-ի պաշտոնական կայքը։

«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները դրամական օգնության միջոցով՝ միաժամանակ տրամադրելով նրանց ապաստան և հոգեբանական աջակցություն:

Այս հրատապ ֆինանսավորումը ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության է, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին ԼՂ ճգնաժամի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ 

«Մենք ուշադիր հետևում ենք «գետնի վրա» իրավիճակին և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել անարգել և անհապաղ մուտք մարդասիրական կազմակերպությունների համար: Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական [կազմակերպությունների] աշխատակցիները կարող են շտապ օգնություն տրամադրել կարիքավոր մարդկանց»:

ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում հումանիտար հարցերով զբաղվող գործընկերների հետ և պատրաստ է լուծել հասցեագրել մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։

«2020թ․ հակամարտության լայնածավալ էսկալացիայից հետո մենք աջակցում ենք մարդասիրական գործողություններին Հայաստանում և Ադրբեջանում ավելի քան 21 միլիոն եվրոյով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել