Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան |armeniasputnik.am|
19:05 - 24 սեպտեմբերի, 2023

Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով։ Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,– նշեց Թևանյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու չեն հրապարակում վարչապետի՝ իրենց թեկնածուի անունը, Թևանյանն ասաց՝ անունը գաղտնի չի պահվում, տրամաբանական ընթացք կա։ Նա նշեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրներ կան` տեղահանված մեր հայրենակիցներին օգնելն ու Սյունիքի հարցը, քանի որ մտավախություն կա նաև Սյունիքի ուղղությամբ հարձակման։

«Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո և՛ Արցախում, և՛ Հայաստանում անվտանգային միջավայրը կտրուկ փոխվելու է, և այն սպառնալիքները, որ մենք տեսնում ենք, դրանք այլևս չենք տեսնելու կամ ընթացքում չենք տեսնելու։ Եթե այս իշխանությունը պատերազմ է բերում, ու մենք էլի պատերազմի նախաշեմին ենք իրենց պատճառով, նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ չի կարող ևս մեկ պատերազմ ղեկավարել և ևս մեկ պարտության տանել մեր ժողովրդին»,– ասաց Թևանյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ իշխանափոխությունն անվտանգային գործոն է դարձել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց՝ նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել