Ժամը 6-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
08:30 - 25 սեպտեմբերի, 2023

Ժամը 6-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

Սեպտեմբերի 25-ի ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։

Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ» / Գորիս, 24.09.2023


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել