Մոտ 1-ական մլն դրամ` փոխքաղաքապետերին ու գլխավոր ճարտարապետին, 840 հազարական՝ խոսնակին ու վարչության պետերին․ Հայկ Մարությանը պարգևատրումների համար 61 մլն դրամ է ծախսել |tert.am|
09:00 - 26 հոկտեմբերի, 2019

Մոտ 1-ական մլն դրամ` փոխքաղաքապետերին ու գլխավոր ճարտարապետին, 840 հազարական՝ խոսնակին ու վարչության պետերին․ Հայկ Մարությանը պարգևատրումների համար 61 մլն դրամ է ծախսել |tert.am|

tert.am:  

Երևանի քաղաքապետ Հայկ Մանրությանը, ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքով, քաղաքապետարանի աշխատակիցներին ու վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել է դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2019թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

Ամենաբարձր պարգևատրումը՝ 965 հազարական դրամ, ստացել են Երևանի քաղաքապետի չորս տեղակալները՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

Մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարգևատրվել է 840 հզր դրամով, նույնքան գումարով պարգևատրվել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, այլ վարչության պետեր: Ամենացածր պարգևատրումը՝ 219 հզր դրամ, տրվել է փորձագետներին:

Ընդհանուր առմամաբ քաղաքապետը պարգևատրել է 120 աշխատակցի, որի բյուջեն կազմել է 60 մլն 919 հզր դրամ:

Նյութն ամբողջությամբ՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել