Տեղի ունեցավ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը
14:11 - 01 մայիսի, 2024

Տեղի ունեցավ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը

Տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը․ կուսակցության նախագահ ընտրվեց ինքը Մարությանը:

Նա հայտարարեց, որ հիմնադրվող կուսակցությունը իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ.

«Ներքին քաղաքականության եւ հասարակական հարաբերություններում մեր հիմնական սկզբունքներն են լայն մասնակցայնությունը, հասարակության բոլոր հատվածների ներգրավումը պետության զարգացման գործին: Ամբողջ հանրության պաշտպանության երաշխիքը յուրաքանչյուր քաղաքացու պաշտպնված լինելն է:

Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժեհամակարգով անքակտելիորեն կապված են Եվրոպական քաղաքակրթության հետ, միևնույն ժամանակ ես անթույլատրելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները՝ որպես քաղաքական դավանանք։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում․ երկրի ներքին և արտաքին քաղաքական նպատակները պետք է բխեն սեփական ռեսուրսների իրատեսական գնահատման վրա՝ ջանալով շարունակաբար լավացնել այդ ռեսուրսների շրջանակը», - նշեց Մարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել