tert.am: 2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի։ Այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Իմ և իմ թիմի մոտ միտք (Մարությանի՝ քաղաքապետ դառնալու-Խմբ.) առաջացավ և դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձենք, մեր ներուժն օգտագործելով, զարգացնել: Եվ այդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Եվ ես կարծում եմ, որ այո՛, վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով»,- մանրամասնել է Մարությանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»:
«Այդպես է արվել, քանի որ իրենք էլ հասկանում էին՝ իրենց ռեսուրս քիչ է և չեն ձգելու այս ամբողջը: Մենք կարողացանք այդ բեռի տակից՝ խոսքը քաղաքապետարանի և մեր երեք տարվա աշխատանքի մասին է, պատվով դուրս գալ. ինչ կարողացանք, արեցինք»,- նշել է նախկին քաղաքապետը:
Մարությանը հավելել է, որ «շատ հետաքրքրիր ծրագրեր ունեին, սակայն երեք տարի անց դրանք կտրեցին քաղաքական ոչ սուր մկրատով»:
comment.count (0)