Դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա․ Պեսկովը՝ հայերի՝ ԼՂ-ից դուրս գալու պատճառի մասին
17:39 - 28 սեպտեմբերի, 2023

Դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա․ Պեսկովը՝ հայերի՝ ԼՂ-ից դուրս գալու պատճառի մասին

Այժմ գլխավոր խնդիրն է ապահովել նորմալ կենսապայմաններ նրանց համար, ովքեր որոշել են լքել Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք կարող են ցանկություն հայտնել դա անել ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես՝ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իր կարծիքով ով է մեղավոր և որն է ԼՂ-ից հարյերի դուրս գալու հիմնական պատճառը։

«Այստեղ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով, այս խնդրի զուտ հումանիտար ասպեկտը մեզ ամենաշատն է հուզում»,- հավելել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել