Արմեն Գրիգորյանը Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
18:49 - 28 սեպտեմբերի, 2023

Արմեն Գրիգորյանը Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից:
 
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների
հիմնախնդրին:
 
Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:
 
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել