1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին
14:37 - 30 սեպտեմբերի, 2023

1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ էական էական ֆինանսավորում է տրամադրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, քանի որ այն ԼՂ-ի և ավելի լայն տարածաշրջանի խոցելի մարդկանց համար ապահովում է կենսական բժշկական, առողջապահական և այլ անհրաժեշտ աջակցություն։ Այս մասին նշված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում։

Նշվում է, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով աջակցությունը նաև ԿԽՄԿ-ի՝ վիրավորներին փոխադրելու և տեղահանված ընտանիքների հետ կապը պահելու համար է։

«Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է առել Լեռնային Ղարաբաղի շրջանը, որի բնակչության մեծ մասը՝ էթնիկ հայերը, Ղարաբաղից մեկնել են հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետություն և բախվել սուր մարդասիրական մարտահրավերների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ասել է, որ ԼՂ-ում իրադրությունը մեծ ճնշման տակ է դրել մարդկանց խմբերին։ Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությունը ընտանիքները պաշտպանելու և ամենախոցելի մարդկանց օգնելու համար է։

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նախարար Դոքերթին երկու կողմերին էլ կոչ էր արել վերադառնալու երկխոսության և ապահովելու անարգել հումանիտար հասանելիությունը խոցելի մարդկանց, ինչպես նաև ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած համայնքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել