Թուրքիայի ԱԳՆ-ն դարձյալ թիրախավորել է սփյուռքահայերին՝ արձագանքելով Կալիֆորնիայի համալսարանի միջադեպին
17:20 - 30 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի ԱԳՆ-ն դարձյալ թիրախավորել է սփյուռքահայերին՝ արձագանքելով Կալիֆորնիայի համալսարանի միջադեպին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած միջադեպին։

«Մտահոգիչ է, որ մեր երկիրը և Ադրբեջանը, իսկ վերջերս Հայաստանի Կառավարությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացը թիրախավորած սփյուռքի ծայրահեղական խմբերի ատելության խոսքը բռնության է վերածվում։

Մեր պատվիրակության վրա ֆիզիկական հարձակում կատարողների դեմ կնախաձեռնենք անհրաժեշտ իրավական գործընթաց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մոտ 50 հայ ուսանող ուրբաթ առավոտյան հավաքվել էր Անենբերգ սրահի մոտ՝ բողոքելու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի որոշման դեմ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրատ Մերջանի մասնակցությամբ միջոցառում կազմակերպելու համար: Անվտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են սրահից, ինչից հետո ուսանողները փակել են սրահի մուտքերը, և թուրք դիվանագետը չի կարողացել դուրս գալ։ Ոստիկանները ուժով հեռացրել են նրանց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել