ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Նիկոլ Փաշինյան
20:59 - 30 սեպտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:
 
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:
 
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ»:
 
Փաշինյանը նշել է, որ վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
 
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել