Մեկնարկեց Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան
06:53 - 28 հոկտեմբերի, 2019

Մեկնարկեց Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան

Մեկնարկել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան:

ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 28-29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան:

Այսօր ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը:Այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել