ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք

 |factor.am|
18:09 - 02 հոկտեմբերի, 2023

ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք |factor.am|

factor.am: Ուկրաինան, ներառյալ նրա տարածքները, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ, շուտով կդառնա Եվրամիության անդամ։ Այսօր Կիևում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է՝ մեր ազատության համայնքում, և շուտով այն կձգվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։ Ըստ Բերբոքի՝ Ուկրաինայի տարածքի յուրաքանչյուր մետրի հետ, ռուսական օկուպացիայից ազատագրված յուրաքանչյուր գյուղի հետ «Ուկրաինան հարթում է իր ճանապարհը դեպի ԵՄ»:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևի օգնության կարիքն աճում է, քանի որ մոտենում են ցրտերը։ Ուստի Ուկրաինային անհրաժեշտ է «ձմեռային պաշտպանություն», որը ներառում է հակաօդային պաշտպանությունը, եզրափակել է նախարարը։ Սրա հետ մեկտեղ, գերմանացի պաշտոնյան նշել է, որ եվրոպացիներն այդքան էլ շատ համակարգեր չունեն, որոնք կարելի կլիներ մատակարարել Կիևին։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել