Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. Անի Բադալյան
11:47 - 03 հոկտեմբերի, 2023

Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. Անի Բադալյան

Հետաքրքիր է, թե ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ բռնությունից փախչելով ընդամենը մի քանի օր առաջ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Շատ կանխատեսելի է, ճիշտ հակառակը՝ պատերազմ, ապրել անմարդկային շրջափակման մեջ, ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում, կորսված կյանքեր»,- նշել է Բադալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել