Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը
 |hetq.am|
19:01 - 03 հոկտեմբերի, 2023

Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը |hetq.am|

hetq.am: Վերջին շաբաթում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 7%-ով։ Կամ այլ խոսքով՝ դոլարը այդքանով թանկացել է։ Դոլարի փոխարժեքը առավելի տեսանելի բարձրացել է վերջին երկու օրերին։ 

Բանկերի և փոխանակման կետերի մի մասը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը։ Այս աշխատանքային օրվա վերջում արդեն նրանցից շատերը առհասարակ դոլար չեն վաճառում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքին զուգահեռ կտրուկ ավելացել է դոլարի նկատմամբ պահանջարկը։ 

Եթե մեկ շաբաթա առաջ 1 ԱՄՆ դոլարի թե առքը, թե վաճառքը 390 դրամը չէր գերազանցում, ապա այսօր՝ 15:00-ի դրությամբ, փոխանակման կետերում դոլարի առքը 410-420 դրամի սահմաններում էր, վաճառքը՝ 430-435 դրամի։ Երկու ժամ անց վաճառքի փոխարժեքը հատեց 440 դրամի շեմը։ 

Հոկտեմբերի 3-ի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.45 դրամ՝ ընդամենը մեկ օրում ավելանալով 11.24 դրամով։ Մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 7%-ով։

Մեկ ամիս առաջ այն կազմել է մոտ 386 դրամ։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը, համադրելով ներբանկային շուկայում դոլարի առքի և վաճառքի տարբերությունները, եզրահանգել է, որ վերջին օրերին դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ 

Հաշվի առնելով, որ դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը արձանագրվել է Արցախում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր՝ ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ վերջին օրերին դրամի արժեզրկումը պայմանավորված է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից բխող խուճապային տրամադրություններով, աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության սպասումներով։ 

Փոխարժեքի շուկան անմիջապես արձագանքում է երկրում տիրող իրադարձություններին։ Առաջին անգամ չէ, որ քաղաքական և ռազմական իրադարձությունների հետևում է դոլարի թանկացումը։ Վերջին տարիներին նման օրինակները բազմաթիվ են։ 2022 թվականի սեպտեմբերին ևս Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների ֆոնին ևս դոլարը սկսեց բարձրանալ։ 

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել