Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռևս չեն այցելել Արցախի նախագահներին |factor.am|
13:42 - 04 հոկտեմբերի, 2023

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռևս չեն այցելել Արցախի նախագահներին |factor.am|

factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն այցելել Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին նախագահներին և պաշտոնատար անձանց։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է տեսակցություն, Ամատունին պատասխանեց․ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջիկա գործընթացների մասին տեղեկություններ չի տրամադրում»։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն առևանգել, ապա ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնել են Հարությունյանի հարցաքննության մասին։ Մինչ այս էլ, ապօրինի ձերբակալվել և կալանավորվել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել