Եվրոպական միությունն է դավաճանել Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը․ Մարիա Զախարովա
14:51 - 04 հոկտեմբերի, 2023

Եվրոպական միությունն է դավաճանել Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը․ Մարիա Զախարովա

Եվրոպական միությունն է դավաճանել Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացոցւիչ Մարիա Զախարովան։ 

 «ԵՄ-ն, նույնիսկ չմտածելով որեւէ գործնական օգնություն ցուցաբերելու մասին, կողքից հետեւում էր, թե ինչպես ռուս խաղաղապահները հանդես եկան որպես միջնորդներ հրադադարի հասնելու գործում, ինչպես Լաչինի միջանցքի արգելափակումից հետո մեր երկրի ներկայացուցիչները կազմակերպեցին մարդասիրական օգնության առաքումը ԼՂ, ինչպես ուղեկցեցին Ղարաբաղի՝ Հայաստան գնացող բնակիչներին, այս ամենին Եվրոպական միությունը նայում էր լուռ, կողքից։

Այդպես լուռ՝ հրահրելով ու Հայաստանի քաղաքացիներին հորինվածքներ պատմելով այն մասին, թե իրենց իբր Ռուսաստանն է դավաճանել։ Այն, ինչի մասին Մոսկվայի միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, Երեւանին հետ պահեց իրականացնել հենց Եվրամիությունը, այդ նա է դավաճանել հայերին»,- ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել