ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X (նախկինում՝ «Թվիթեր») սոցցանցի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Սիրիայում ռազմական ակադեմիայի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Խորապես վշտացած ենք Հոմսում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից, որը հանգեցրել է ավելի քան 100 մարդու մահվան և բազմաթիվ վիրավորների: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հոմսի Ռազմական ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 116-ի, վիրավորվել է 120 մարդ: Զոհերի թվում կա 30 քաղաքացիական անձ։
comment.count (0)