Վարչապետի աշխատակազմում 44 ավտոմեքենա և 30 վարորդի հաստիք է կրճատվել, խնայվել է 65 մլն դրամ. Աղաջանյան |aysor.am|
09:10 - 30 հոկտեմբերի, 2019

Վարչապետի աշխատակազմում 44 ավտոմեքենա և 30 վարորդի հաստիք է կրճատվել, խնայվել է 65 մլն դրամ. Աղաջանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի շրջանակում 11 ծրագրի և 47 միջոցառման համար կազմել է 22 մլրդ 318 մլն 676.7 հազար դրամ, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«2019-ի ընթացքում աշխատակազմում կրճատվել են տրանսպորտային միջոցները՝ 44 ավտոմեքենա և 30 վարորդ՝ խնայելով 65 մլն դրամ տարեկան: 2019 թվականի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև կատարվել են փոփոխություններ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, որի արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - ասաց Աղաջանյանը:

Ավելի վաղ, անդրադառնալով վարչապետի աշխատակազմի հատկացումներին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, որ 2020-ի համար ներկայացված ֆինանսական ցուցանիշը 2019-ի ցուցանիշից շուրջ 4 մլրդ դրամով ավել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել