Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
 |azatutyun.am|
14:38 - 07 հոկտեմբերի, 2023

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Հաղորդագրության համաձայն Ալիևը «Պուտինին նոր հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև նոր հաջողություններ՝ պետական կառավարման ասպարեզում»։

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են տարբեր ասպարեզներում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև նոր շփումներին վերաբերող հարցեր», - նշված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել