Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 413 պաղեստինցի։
Իսրայելում, ըստ հայտարարված վերջին տվյալների, զոհերի թիվը 700 է։
Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
Գլխավոր լուսանկարում՝ Իսրայելի հարավային Սդերոթ քաղաքը, հոկտեմբերի 7-ին/AP Photo
comment.count (0)