ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին մեղադրել է «պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի» մասնակցելու մեջ |news.am|
09:34 - 09 հոկտեմբերի, 2023

ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին մեղադրել է «պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի» մասնակցելու մեջ |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին մեղադրել է «պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիա» իրականացնելու մեջ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ռազմածովային նավը հարվածող խումբ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված:

«Այս քայլերը չեն վախեցնում մեր ժողովրդին կամ նրա դիմադրությանը, որը կշարունակի պաշտպանել ժողովրդին և մեր սրբավայրերը», - ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը:

Ռազմածովային նավատորմի հարվածային խմբավորումը ներառում է միջուկային էներգիայով աշխատող USS Gerald R. Ford ավիակիրը, որն ուղեկցվում է կառավարվող հրթիռային կործանիչներով և կառավարվող հրթիռներով հածանավերով։

ԱՄՆ-ը նաև ավելի շատ կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ որպես զսպող միջոց Լիբանանում Հեզբոլլահի և Իսրայելին ընդդիմացող այլ զինյալ խմբավորումների համար, ասել են պաշտոնյաները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել