Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
 |aysor.am|
11:17 - 09 հոկտեմբերի, 2023

Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը |aysor.am|

aysor.am: Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն», - ասել է նա։
 
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։
 
«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել բանակցությպհպուններին», - նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել