Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա. Ղարիբաշվիլի

 |factor.am|
16:16 - 09 հոկտեմբերի, 2023

Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա. Ղարիբաշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա: X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ Վրաստանն ու Ադրբեջանը աշխատում են առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքային զարգացման ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի բացահայտման ուղղությամբ։

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա։ Ի շահ մեր ժողովրդի՝ մենք բացահայտում ենք պոտենցիալ համատեղ նախագծեր առևտրի, էներգետիկայի, կայունության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Ես հաստատեցի Իլհամ Ալիևին Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել