«3+3» ձևաչափով հանդիպման պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի
 |azatutyun.am|
20:09 - 10 հոկտեմբերի, 2023

«3+3» ձևաչափով հանդիպման պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի |azatutyun.am|

azatutyun.am: «3+3» ձևաչափով հանդիպման որևէ պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի», - «Ազատության» հարցմանը պատասխանել են ԱԳՆ-ից։

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր կիրակի օրը Թբիլիսիում Ալիևի և Ղարիբաշվիլիի հնչեցրած՝ Վրաստանում հանդիպելու առաջարկի մասին, արդյոք խոսքը «3+3», թե՞ տարածաշրջանային նոր, եռակողմ ձևաչափի առաջարկի մասին է և ընդունելո՞ւ է արդյոք Երևանն այդ առաջարկը։ ԱԳՆ-ն, ըստ էության, չի մեկնաբանել Վրաստանում հանդիպելու առաջարկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել