ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 14-ին, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:
Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի հաստատակամ մոտեցումը։
comment.count (0)