Հրդեհ Զոլաքար գյուղի անասնագոմում. կա զոհ
10:08 - 11 հոկտեմբերի, 2023

Հրդեհ Զոլաքար գյուղի անասնագոմում. կա զոհ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 04։36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1995 թ) և Ն․ Ա․-ն (ծնված 1962 թ․), որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։14-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել են տանը հարակից անասնագոմի (ընդհանուր մոտ 160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 136 քմ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել