Բիշքեկում պայմանագիր է ստորագրվել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին |armeniasputnik.am|
15:44 - 13 հոկտեմբերի, 2023

Բիշքեկում պայմանագիր է ստորագրվել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարները ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն հիմնելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այն բաց կլինի ցանկացած երկրի համար, այդ թվում` ԱՊՀ-ի կազմի մեջ չմտնող։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ կազմակերպության հիմնական նպատակը երկրների միջև բարեկամության զարգացումն է, ամրապնդումը, բարիդրացիությունը և փոխըմբռնումը, որպես միջպետական շփման լեզու ռուսաց լեզվի պահպանման և առաջմղման հարցերով բազմակողմանի փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։

Նրա խոսքով` կազմակերպության գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի կիրառման հարցերով համագործակցության զարգացմանը, այդ թվում` մշակույթի, համաշխարհային գրականության, պատմության բնագավառի գիտելիքների համաշխարհային բազաների հասանելիության տեսքով։

Կազմակերպությունը բազմակողմանի խնդիրներ կլուծի, որոնց թվում ռուսաց լեզվով որակյալ կրթությունն է և ռուս բանասիրության ոլորտում մանկավարժական և գիտական կադրերի նախապատրաստման հարցում աջակցությունը։ Նախատեսվում է զարգացնել երկրների կրթական, մշակութային, գիտական կազմակերպությունների և հասարակական միավորումների հետ փոխգործակցությունը ։ Կազմակերպությունը կաջակցի նաև գրական ստեղծագործությունների, թարգմանությունների հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել