Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
 |tert.am|
17:33 - 14 հոկտեմբերի, 2023

Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով |tert.am|

tert.am: Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով է հատկացվել։

«Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,- ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընտացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել