ՌԴ–ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար |armeniasputnik.am|
19:14 - 14 հոկտեմբերի, 2023

ՌԴ–ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:

Հոկտեմբերի 16-ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:

Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել