news.am: Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: Այս մասին News.am-ին հայտնեց նրա փասաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել եւ ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որեւէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,- ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից:
comment.count (0)