Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին
 |tert.am|
22:22 - 17 հոկտեմբերի, 2023

Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իշխանության ամենաբարձր օղակներում գտնվելու առումով աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է։

Այս մասին «Ռոսիա24»-ի եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ` Բայդենը, անշուշտ, աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է, այսպես կոչված, իշխանության ամենաբարձր օղակներում անցկացրած ժամանակի առումով: Նա երկար ժամանակ է, ինչ քաղաքականության մեջ է: Իհարկե, նա փորձառու մարդ է և գիտի՝ ինչ խնդիրներ պետք է դնի իր առաջ ու ինչպես հասնի դրանց։ Եթե նրանք այլ խնդիրներ չունեն, քան Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը, ապա ինչ-որ առումով դա վատ չէ», - ասել է ՌԴ առաջնորդը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերն այն մասին, որ նախագահի պաշտոնում հաջորդ ժամկետի իր խնդիրներից մեկը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին ճնշելն է լինելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել