Միշելը ողջունել է Գազա մարդասիրական օգնության ժամանումը
14:56 - 21 հոկտեմբերի, 2023

Միշելը ողջունել է Գազա մարդասիրական օգնության ժամանումը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է մարդասիրական օգնության առաջին բեռնատարների ժամանումը Եգիպտոսով Գազայի հատված։ X-ում գրառմամբ Միշելը բարձր է գնահատել այդ ուղղությամբ միջազգային կառույցների ջանքերը։

«Մենք պետք է շարունակենք հիմնվել այս դրական քայլերի վրա՝ հրատապ կերպով մարդասիրական օգնություն հասցնելու առավել խոցելի քաղաքացիական անձանց»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:

Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետն այսօր առավոտյան բացվել է պաղեստինյան բնակիչներին մարդասիրական օգնության համար։ Իսրայելը համաձայնել է թույլատրել 20 բեռնատարների մուտքը Գազա:

Հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կլինի անցակետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել