tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, հայտնում է հանրապետության վարչակազմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին և ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին»,-ասվում է հայտարարության մեջ։
Շվեդիան իր դիմումը ՆԱՏՕ-ին է ներկայացրել անցյալ տարվա մայիսին Ֆինլանդիայի հետ միասին, սակայն դեռ վերջնական հավանություն չի ստացել Հունգարիայից և Թուրքիայից:
comment.count (0)